ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Առայժմ միակ օգուտը՝ Հոմսը

Առայժմ միակ օգուտը՝ Հոմսը
11.02.2014 | 12:25

Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը. ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պետությունների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, սպասվում են բանակցություններ պաշտոնական Դամասկոսը ներկայացնող Սիրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության հետ:
Բանակցային առաջին փուլից հետո միայն հաջողվել էր հումանիտար օգնություն հասցնել շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաք: Եռօրյա հրադադարի ընթացքում Հոմսից հաջողվել է դուրս բերել 610 խաղաղ բնակչի: Հրադադարի ռեժիմը չէր պահպանվել անգամ համաձայնեցված ժամկետներում. ՄԱԿ-ի ավտոշարասյունը հումանիտար օգնությամբ, հրետակոծվել էր: Կառավարական զինուժը մեղադրում է ապստամբներին, նրանք մեղադրում են պաշտոնական Դամասկոսին: Հոմսում հրադադարը կարող է երկարաձգվել ևս երեք օրով: «Հարցը քննարկվում է կողմերի հետ, որպեսզի խաղաղ բնակիչները, առաջին հերթին՝ երեխաները, կանայք, ծերերը, հնարավորություն ստանան լքելու վտանգավոր շրջանները»,- ասել է Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազին: Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ միջանցք՝ փախստականներին ցանկացած թաղամասից տարհանելու, հասցնելու այն վայրը, որտեղ կցանկանան:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ